Հանքավան-Երևան ավտոճանապարհին «Սամանդ»-ը բախվել է խոտանված «ԶԻԼ 130»-ին. երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

17:35 • 13.07.12

Այսօր՝ հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վարդան Խալաթյանը, վարելով «Սամանդ» մակնիշի Տ 4591 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հանքավանից Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և բախվել ճանապարհից դուրս գտնվող խոտանված վիճակում կանգնած «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարին:


Վթարի արդյունքում վարորդը և ուղևորներ Երևանի բնակիչներ 27-ամյա Արթուր Էրվինյանը և 17-ամյա Ռուզաննա Ռզգոյանը տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:


Վթարի ենթարկվածներին դեպքի վայրում պատահաբար տեսել և հիվանդանոց են տաղափոխել տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության Հրազդանի բաժնի Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը:


Քննիչի հրամանով «Սամանդը» տեղափոխվելվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք: