Ուկրաինան կփորձի «մեռյալ կետից» շարժել ղարաբաղյան հարցը. Յանուկովիչ
Ուկրաինան կփորձի «մեռյալ կետից» շարժել ղարաբաղյան հակամարտությունը, երբ 2013 թ-ին` ստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` Ղրիմում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«ԵԱՀԿ-ի նախագահության շրջանում Ուկրաինան կփորձի մեռյալ կետից շարժել այս հարցը և եթե անգամ չլուծի այն ամբողջությամբ, ապա գոնե կպահպանի խաղաղությունը: Ավելի լավ է վատ խաղաղությունը, քան լավ պատերազմը»,-հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինային կհաջողվի այդ հակամարտությունը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա:
Յանուկովիչը հայտարարել է, որ «բավական լավ և բաց հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ» և հույս ունի, որ այդ հարաբերությունները մեծ դեր կխաղան` տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:









