Ամերիկացին նիհարել է 93 կգ-ով՝ բանակ գնալու համար (լուսանկարներ)

15:08 • 14.07.12

21-ամյա ամերկացի Ջեյ Ռաունդթրին նիհարել է ռազմական պատրաստվածություն անցնելու և ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայելու համար, հայտնում է Life News-ը:

 

19 տարեկանում 184 կգ կշռող երիտասարդը մշտական առողջական խնդիրներ է ունեցել: Երազանք ունենալով ծառայել և հասկանալով, որ իր քաշի դեպքում դա գրեթե անհնար է՝ նա փոքրիկ անձնական սխրանք է արել:

Ջեյի ամբողջ ընտանիքը, նաև մայրն ու քույրը զինվորական են:

Իր քաշի կեսը կորցնելու համար նա մեկ ու կես տարուց ավելի հատուկ սննդակարգի է հետևել, ակտիվորեն զբաղվել է սպորտով՝ վազել է առավոտյան, բասկետբոլ խաղացել, լողավազան ու մարզասրահ հաճախել:

«Ես ցանկանում էի ինքս ինձ համար ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ, դիմացկուն և արագաշարժ դառնալ»,- ասել է Ջեյը: