Աֆղանստանում մահապարտը ռումբ է պայթեցրել հարսանիքի ժամանակ. 22 զոհ

10:21 • 14.07.12

Աֆղանստանի հյուսիսում հարսանիքի ժամանակ մահապարտի պայթեցրած ռումբի հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:

 

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածների մեջ է նաև աֆղանստանցի ազդեցիկ քաղաքական գործիչ Ահմադ Խան Սամանգանին, ով կազմակերպել էր հարսանիքը:
 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` վերջին 3 տարվա ընթացքում երկրում շուրջ 5 հազ բնակիչ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել: