Մեկամյա երեխան ժպտում է շարունակ և երբեք չի քնում (լուսանկարներ)

00:12 • 14.07.12

Բրիտանիայի 1-ամյա բնակիչ Ռիո Վիկարին տառապում է հազվագյուտ գենետիկական հիվանդությամբ՝ Անգելմանի համախտանիշով. նա երբեք չի քնում և միշտ ծիծաղում է, գրում է The Dailymail պարբերականը:


Պարբերականը նշում է, որ, հավանաբար, Ռիոն երբեք չի քայլի, կամ չի խոսա, և շուրջօրյա խնամքի կարիք կունենա:


Տղան նաև ալբինոս է և կույր, սակայն սիրում է լույս և վայելում է երաժշտությունը: Ռիոն ստանում է հատուկ բուժօգնություն Sheffield Children's մանկական հիվանդանոցում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը:


Աշխարհում գրանցվել է ընդամենը 2 նման դեպք. Անգելմանի համախտանիշով տառապող մյուս երեխան ապրում է ԱՄՆ-ում և նույնպես 1 տարեկան է: