3-ամյա չինուհին չի կարողանում կոշիկ հագնել` ամեն օր մեծացող հսկայական ոտքերի պատճառով (լուսանկարներ)
Չինաստանի Շենսի մարզի 3-ամյա բնակչուհի Յու Յուն տառապում է անհայտ հիվանդությունից, ինչի հետևանքով նրա «հսկայական» ոտքերն ամեն օր աճում են, գրում է Daily Mail:
Փոքրիկը չի կարողաում կոշիկ կրել և մեծ դժվարությամբ է քայլում: Տեղաշարժելու հարցում նրան օգնում են մայրը կամ տատիկը:
Յու Յուի ոտքերը շատ մեծ արագությամբ աճում են, ուռչում և ծանրանում, ինչը գնալով ավելի դժվար է դարձնում երեխայի տեղաշարժը:
Ծանր սոցիալական պայմանների պատճառով ընտանիքը հնարավորություն չունի դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ:









