Մերկելը խոստացել է թույլատրել թլպատումը` անկախ դատարանի վիճահարույց որոշումից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում բնակվող հրեաներին և մուսուլմաններին խոստացել է թույլատրել թլպատումը` անկախ վերջերս դատարանի կայացրած ` թլպատումն արգելող վիճահարույց վճռի, գրում է The Jerusalem Post-ը:
Մերկելը հայտարարել է, որ այսուհետ նրանք իրավունք կունենան ազատորեն իրականցնել իրենց ավանդական ծիսակարգը` չսահմանափակելով հրեաների և մուսուլմանների կրոնական ազատությունը:
«Կառավարության բոլոր անդամներն էլ համամիտ են, որ հրեաներն ու մուսուլմանները պետք է կրոնական ազատություն ունենան Գերմանիայում, ուստի թլպատման իրականցումը որևէ կերպ չի պատժվի երկրում: Այս հարցին արագ լուծում է հարկավոր և այն հնարավոր չէ հետաձգել»,- նշել է Մերկելի խոսնակ Ստեֆեն Սեյբերտը:









