Աուտիզմով հիվանդ ամերիկացին գոյատևել է անապատում 3 շաբաթ

11:11 • 14.07.12

Աուտիզմով հիվանդ Ուիլյամ Լաֆեվերին ողջ են գտել ԱՄՆ-ի Յուտա նահանգի անապատում: 28-ամյա տղամարդը 3 շաբաթ է անցկացրել անմարդաբնակ վայրերում: Նա մոլորվել է, երբ փորձել է անապատով` ավելի կարճ ճանապարհով տուն հասնել:

 

Լաֆեվերը ոստիկաններին պատմել է, որ այս ողջ ընթացքում սնվել է բույսերի արմատներով և գորտերով: