Ավստրիայում կրիաներն «ամուսնալուծվել» են 100 տարվա համատեղ միասնությունից հետո

13:07 • 14.07.12

Ավստրալիայի կենդանաբանական այգու 2 հսկայական կրիաները` արու Փոլդին և էգ Բիբին «ամուսանլուծվել են» 1 դար տևած միասնությունից հետո, գրում է Austrian Times-ը:

 

2 կրիաներն էլ 115 տարեկան են և իրար են հանդիպել այդ այգում ուղիղ 100 տարի առաջ: Ճակատագրական հանդիպումից հետո զույգը միշտ միասին է եղել, սակայն վերջին շրջանում Բիբին կարծես թե հոգնել է իր կողակցից և մի քանի անգամ հարձակվել է Փոլդիի վրա և նույնիսկ կծել-պոկել նրա պատյանի մի մասը:

Բիբիի հարձակումները գնալով ավելի վտանգավոր են դարձել, ուստի այգու աշխատակիցները ստիպված են եղել առանձնացնել զույգին:

 

«Շատ զարմանալի է, որ կենդանիներն այսքան երկարատև միասնությունից հետո կորցրել են միմյանց նկատմամբ հետաքրքրությունը: Թեև «վեճի» պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ երկուսն իրար ուղղակի տանել չեն կարողանում»,- նշել է այգու տնօրեն Հելգա Հեփը: