Հարսնաքարի գործով բողոքի ակցիա Գլենդելում ՀՀ հյուպատոսության դիմաց (լուսանկարներ)

13:51 • 14.07.12

Տասնյակ հայեր ուրբաթ օրը բողոքի ցույցեն կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ պահանջելով, որպեսզի ՀՀ Խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության ենթարկվի՝ բժշկի մահվան գործում իր դերի համար, տեղեկացնում է Glendale News Press-ը:

«Ռեստորանում 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի և նրա 3 գործընկերներին ծեծի ենթարկելը հունիսի 17-ին ամբողջ աշխարհում սփյուռքահայության վրդովմունքն էր առաջացրել, հատկապես, որ Ավետյանը ստացված վնասվածքներից մահացավ շաբաթներ անց», - գրում է GNP-ն:

 

Այժմ, երբ Ռուբեն Հայրապետյանը, մանդատը վայր դնելուց հետո կորցրել է անձեռնմխելիությունը, ցուցարարները պահանջում են, որպեսզի նա պատասխանատվության ենթարկվի:

 

Հիմնականում անգլալեզու պաստառներով՝ ցուցարարները (ոչ միան Գլենդելից) նաև ԱԺ-ում արտահերթ նիստ են պահանջել նույն հարցով:


Գլենդելի ուրբաթ օրվա ցույցը երկրորդն էր: