Հավլաբարում ինքնաշեն նռնակ է պայթել
Թբիլիսիի կենտրոնում՝ «Ավլաբարի» մետրոյի կայարանի մոտ, հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ինքնաշեն նռնակ է պայթել: Զոհեր չկան, հայտնում է Georgia Online-ը:
Պայթյունը տեղի է ունցել գիշերվա ժամը 2-ին: Փշրվել է հարևանությամբ գտնվող խանութի ցուցափեղկը:
Հարուցվել է քրեական գործ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանում կատարվածը:









