Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Tert.am-ի հրապարակմանը և բարեկարգել Երևանի մուտքի հուշարձանը (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիսի 8-ին Tert.am-ը ներկայացրել էր Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Երևանի մուտքը խորհրդանշող հուշարձանի անմխիթար վիճակն ապացուցող լուսանկարներ, որոնք արել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Լուսանկարներում երևում էին բազմաթիվ ու բազմագույն գրառումներ ու պարզապես խզբզանքներ:
Պարզվում է Երևանի քաղաքապետարանը արձագանքել է մեր այս հրապարակմանը և կարճ ժամանակահատվածում բարեկարգել հուշարձանն ու նոր տեսքի բերել:
Գ. Շամշյանը Tert.am-ին հայտնեց, որ այս կապակցությամբ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ նշված հրապարակման մասին իրեն զեկուցել են, և ինքը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել՝ հուշարձանը պատշաճ տեսքի բերելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









