Մոտ կես միլիոն մարդ կարող է տարհանվել Ճապոնիայի Կյուսյու կղզուց անձրևների պատճառով (տեսանյութ)

18:55 • 14.07.12

Ճապոնիայի Կյուսյու կղզու ավելի քան 400 հազար բնակիչ այսօր նախազգուշացվել է ջրհեղեղի վտանգի մասին և տները լքելու և ապաստարաններում պատսպարվելու խորհուրդ է ստացել, նրանցից 260 հազարի համար տարհանումը պարտադիր բնույթ կկրի, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով երկրի հիդրոօդերևութաբանական ծառայությանը:

 

Այսօր կղզում 110մմ տեղումներ է տեղացել, ինչը կարող է սողանքների և ջրհեղեղների հանգեցնել: Մի քանի գետեր արդեն ափերից դուրս են եկել:


Ինչպես հաղորդվում է, հեղեղները և սողանքները հարավային ճապոնական Կյուսյու կղզում պատճառ են դարձել 19 մարդու մահվան և ևս 8 մարդ անհետ կորած է:


Կումատո պրեֆենտուրայում 18 մարդ է զոհվել սողանքների հետևանքով: Մոտ 28 հազար մարդ տարհանվել է միայն նշյալ պրեֆենտուրայում, ընդհանուր տարհանվածների թիվը այս պահին հասել է 50 հազարի:

 

Կյուսյու կղզու Ֆուկուոկա պրեֆեկտուրայում արդեն ավելի քան 180 սողանք է եղել, քանդվել է 3 կամուրջ և ավերվել մոտ 820 տուն: