Երիտասարդ սփյուռքահայերը ուխտագնացություն են արել դեպի Երուսաղեմ

13:27 • 14.07.12

Սփյուռքահայ երիտասարդների 40 հոգանոց խումբը ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ, հայտնում է Armenian Weekly-ն: Այս ավանդական արարողությունը տևել է 9 օր, ներառել է այցելություններ տեղի եկեղեցիներ և Աստվածաշնչի ուսումնասիրություն, ինչպես նաև՝ այս տարի այց Բեթղեհեմ, Երիքով և Մեռյալ ծով:

 

Այցի շրջանակներում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ջրօրհնեքի արարողություն է իրականացրել Հորդանանան գետում:

 

Երուսաղեմ այցի ավանդական ծրագիրը ամեն տարի ֆինանսավորում են տարբեր հայ բարերարներ՝ նպատակ ունենալով երիտասարդների ներգրավմամբ աշխուժացնել Երուսաղեմի հայկական համայնքին: