Արագածոտնի մարզի բնակիչը մահացել է կայծակնահարումից

09:56 • 14.07.12

Հուլիսի 13-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:


Ժամը 15.53-ին փրկարարներն անանցանելի ճանապահներով իջեցրել և Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցներին են հանձնել «Արմենիա թրավել» ընկերության աշխատակից` 1957 թ. ծնված Արմենակ Միքայելյանի դին: