Շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ։
Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած օպերատիվ տվյալների՝ այդ խախտումների ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց:
Ըստ հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:









