Ամերիկացին բարդ նկարներ է ստեղծում` օգտագործելով 1 չընդհատվող գիծ (ֆոտոշարք)

13:19 • 14.07.12

Ամերիկացի նկարիչը, ով հանդես է գալիս Ռենբո կեղծանվան ներքո, հայտնի մարդկանց բարդ ու լայնածավալ պատկերներն է նկարում` օգտագործելով միայն 1 չընդհատվող գիծ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Ռենբոյի խոսքերով` նկարը ստեղծելիս ինքը երբեք գրիչը չի պոկում թղթից, քանի դեռ գործն ավարտված չէ: Բոլոր պատկերներն իրենցից ներկայացնում են անվերջանալի, խճճված մի գիծ, որը չի հատվում և ստեղծում է լիարժեք պատկեր:

 

Ռենբոն ընտրել է նկարչության այս մեթոդը դեռևս դպրոցական տարիքում և առայսօր շարունակում է հաճույքով դրանով զբաղվել: