Օձերը շարունակում են անհանգստացնել
Հուլիսի 13-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշ թաղամասում՝ «Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի մոտ, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին տեղեկացնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Սակայն, մասնագետի կողմից շրջակա տարածքն ուսումնասիրվելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:









