Ավտոպատահարների հետևանքով տուժել են և՛ վարորդները, և՛ ուղևորները

11:06 • 14.07.12

Հուլիսի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է խոտանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Հուլիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիերրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի կենտրոնի կանաչապատ գոտու ծառին, ինչի հետևանքով 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Հուլիսի 13-ին, ժամը 04.00-ին, Եղվարդի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին, Նուբարաշեն թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհին` Այգեգործների «Ա» թաղամասի 9-րդ փողոցի թիվ 253 հասցեի մոտ, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:


Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են , որ վերոհիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն: