Իրանում գտնվող աշխարհի ամենահին հայկական եկեղեցում մեկնարկում է ուխտագնացությունը. Press TV
Իրանի Սուրբ Թադևոսի եկեղեցին ( հայտնի նաև՝ Կարա Քելիսա անվանումով) կհարգի Սուրբ Թադևոսի ու նրա հավատարիմ հետևորդների հիշատակը՝ Արևմտյան Ադրբեջան հյուսիսային նահանգում անցկացվելիք արարողությամբ, հայտնում է իրանական Press-TV-ն ու նկատում. «Սա հայերի կողմից կազմակերպվող ամենամեծ կրոնական արարողություններից է»:
Ըստ հրապարակման, սպասվում է Իրանի բազմաթիվ հայ, ասորի և կաթոլիկ քրիստոնյաների այցը այս արարողությանը:
«Սբ. Թադևոսի եկեղեցին Իրանի ամենահին և ամենանշանակալի քրիստոնեական կոթողներից է և իրենից ներկայացնում է երկրի հայկական առաքելական համայնքի հզորության կնիքը». գրում է Press-TV-ն:
Հայերը նշում են, հաղորդում է աղբյուրը, որ Սբ Թադևոսի եկեղեցին աշախարհի առաջին եկեղեցին է և կառուցվել է մ.թ. 68-ին Հիսուսի աշակերտներից մեկի՝ Սբ. Թադևոսի կողմից կողմից, որը ուղևորվել էր Հայաստան, որն այն ժամանակ Պարսից կայսրության մի մասն էր՝ Քրիստոսի վարդապետությունը քարոզելու:
Կարա Քելիսան, որը բառացիորեն նշանակում է «սև եկեղեցի», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցել է որպես Իրանի 9-րդ պատմամշակութային ժառանգության կառույց:
Եկեղեցին 2 մասից է բաղկացած՝ սև կառույցից, որը բուն, նախնական շինությունն է, ու որից ստացել է իր անվանումը և սպիտակ կառույցից՝ հիմնական մասին, որը ավելացվել է 1810-ականներին:
Եկեղեցուց 2 կմ հյուսիս-արևմուտք գտնվող հին զանգակատունը համարվում է այն վայրը, որտեղ նահատակվել է առաջին քրիստոնյա հայուհին՝ Սանդուխտը:










