Սիլվեստր Ստալոնեի որդուն մահացած են գտել
Հոլիվուդի իր առանձնատանը հայտնաբերվել է դերասան Սիլվեստրի Ստալոնեի որդու` Սեյջ Ստալոնեի դին: Մահվան փաստը հաստըատել է մահացածի փաստաբանը, տեղական իշխանությունների հղումով հայտնում է «Ռոյթերզ»-ը:
Ոստիկանության պնդմամբ` Սեյջի տուն բռնի ուժով չեն մուտք գործել:
Սեյջ Ստալոնեի մահվան պատճառների մասին տեղեկություն չկա. հայտնվում է, որ նա հակված չի եղել ընկճախտի և կենսուրախ երիտասարդ է եղել:









