Եգիպտոսի անապատները երկրի իշխանությունները չեն վերահսկում

15:42 • 14.07.12

Եգիպտոսի Սինայի անապատում անիշխանություն է տիրում վերջին ամիսներին, որտեղ պարարտ հող է դարձել փոքր ռազմական ծայրահեղական խմբավորումների գործունեության համար, ազահազանգում է Washington Post-ը:

«Նրանք հայտնվել են չգիտես որտեղից և մարզումների ճամբարներ են հիմնել Իսրայելի սահմանի մոտ՝ ըստ բեդուին ավագանու և անվտանգության փորձագետների». գրում է պարբերականը, հիշեցնելով, որ Սինայի անվտանգության բուֆերային գոտի է Եգիպտոսի և Իսրայելի միջև:

 

Այս խմբավորումներում ներառված են Աֆղանստանում և Պակիստանում կռված մարդիկ, ինչպես նաև՝ իսլամիստներ, որոնք 2011-ի հեղափոխությունից հետո ազատ արձակվեցին բանտերից:

Սինայն իրենց վերահսկողության տակ առնելու` Եգիպտոսի իշխանությունների ձախողումը լարվածության մեջ է պահում իսրայելցիներին և եգիպտոսցիներին. մտավախություն կա, որ Իսրայելը կարող է պատասխան հարված տալ, եթե խմբավորումները նորից հարձակվեն հսկիչ անցագրային կետի վրա, ինչպես արդեն եղել է նախկինում:

Նախատեսվում է, որ այս հարցը քննարկման թեմա կդառնա, երբ շաբաթ-կիրակի օրերին Հիլարի Քլինթոնն այցելի Կահիրե: