Պայթյուն Սիրիայում. 3 զոհ

13:46 • 14.07.12

Սիրիայի Մհրադա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել; Նախնական տեղեկություններով, զոհվել է 3 խաղաղ բնակիչ, կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին հայտնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

 

Սիրիայում չեն դադարում նախագահի կողմնակից ուժերի և զինված ընդդիմադիրների պայքարը: Անցած տարվա մարտից սկսված բախումների հետևանքով, տարբեր տեղեկություններով, զոհերի թիվը գերազանցել է 15 հազ-ը: Էական արդյունք չի տալիս նաև ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի միջնորդական առաքելությունը: