Թուրքիայի արևելքում տեղի ունեցած պայթյունից 12 մարդ է տուժել

21:55 • 14.07.12

Այսօր Թուրքիայի արևելքում ոստիկանական ավտոմեքենայի մոտ ռումբ է պայթեցվել, որի հետևանքով 12 մարդ է վիրավորվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրին:

 

Աղբյուրի խոսքով, ռումբի պայթյունը, որը իրականացվել է հեռակառավարմամբ, տեղի է ունեցել Վան նահանգի ուսումնական պոլիգոնի մոտակայքում: Իշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականներին: