Ուզբեկը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Օբամայի դեմ ծրագրած ահաբեկչության համար
ԱՄՆ-ի դաշնային դատարանը 22-ամյա ուզբեկ Ուլուգբեկ Կոդիրովին 16 տարվա ազատազրկման է դատապարտել` Բարաք Օբամայի դեմ ծրագրած ահաբեկչության համար, գրում է The Guardian-ը:
Երիտասարդը Միացյալ Նահանգներ էր ժամանել 2009թ.-ին` բժշկի մասնագիտություն ստանալու նպատակով, սակայն դրա փոխարեն համացանցով տարվել է Ուզբեկստանի իսլամական շարժման անդամների գաղափարներով և մտադրվել սպանել նախագահին նախընտրական մրցարշավի ընթացքում:
Սակայն Կոդիրովին հաջողվել է խուսափել ցմահ ազատազրկումից, քանի որ նա ընդունել է իր մեղքը, ներողություն է խնդրել և գործի շրաջանակներում համագործակցել իշխանությունների հետ:









