Ռուսաստանում ոստիկանությունը որոնում է ցնցող ճանապարհատրանսպորտային պատահարից հրաշքով փրկվածին (տեսանյութ)

19:12 • 14.07.12

ՌԴ Օրենբուրգ քաղաքում ավտոբուսի տեսախցիկի ֆիքսած կադրերը հիմնական ապացույց են դարձել բենզայցակայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործում: Պատահարի վկաներից մեկը հրաշքով է կարողացել փրկվել ավտոբուսի և «ԿամԱԶ»-ի բախումից և բենզալցակայան ներխուժումից, հաղորդում է «Լայֆնյուս.ռու»-ն:


Օրենբուրգի Տերեշկովայի փողոցում գծային ավտոբուսը բախվելով բեռնատարին մխրճվել է բենզալցակայան և բախվել լցակետերին: Պատահարի մեղավորը «ԿամԱԶ»-ի վարորդն էր, ով չզիջելով մայրուղով ընթացող տրանսպորտին, կտրուկ շրջադարձ էր կատարել: Մարդկանցով լի ավտոբուսի վարորդը փորձելով խուսափել վթարից մի կողմ էր թեքել մեքենան, սակայն բախումն անխուսափելի էր, և երկու ծանր մեքենաները սլացել են ուղիղ դեպի բենզալցակայան՝ ճանապարհից շպրտելով լիցքավորվող մեքենաները:



Վարորդներից մեկը ուղիղ ավտոբուսի դիմաց էր հայտնվել և կարող էր մեքենայի բենզալցակայանի հետ բախման հետևանքով հնարավոր պայթյունի էպիկենտրոնում հայտնվել:

Ավտոբուսը տղամարդուց բառացիորեն մի քանի սանտիմետրի վրա է կանգնել:


Տվյալ միջադեպի հարցով քննություն է անցկացվում: Ոստիկանությունը փնտրում է ավտոբուսից փրկված հաջողակին՝ որպես խոշոր ավտոպատահարի կարևոր վկայի: