Արշակունյաց պողոտայում «Վազ 21099»-ը բախվել է երկաթյա սյանը և գլխիվայր շրջվել (լուսանկարներ, տեսանյութ)

11:07 • 14.07.12

Այսօր` հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.30-ի սահմաններում Գագիկ Առաքելյանը, վարելով «Վազ 21015» մակնիշի 33 LV 127 համարանիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ Էրեբունի օդանավակայանի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը և գլխիվայր շրջվել:


Բարեբախտ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի