Զինվորական երդման արարողության գնացող ընտանիքը Սյունիքում «Օպելով» շրջվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

23:48 • 14.07.12

Այսօր՝ հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00.20-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OV 214 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս՝ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել աջակողմյան ձորը:


Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ 47-ամյա Արմեն Ափինյանը, 46-ամյա Աննա Ափինյանը, 19-ամյա Պերճուհի Ափինյանը, 21-ամյա Մնացական Ափինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Շրջվելու հետևանքով ավտոմեքենայի գազի բալոնը դուրս է թռել:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով վթարի ենթարկվածները մի ընտանիքի անդամներ էին և գնում էին Արցախ՝ մասնակցելու զինվորական երդման արարողության: