ԱՄՆ ամենափնտրված հանցագործներից մեկը ձերբակալվել է Մեքսիկայում

10:32 • 15.07.12

ԱՄՆ ամենափնտրված 15 հանցագործներից մեկը ձերբակալվել է Մեքսիկայում. տեղեկացնում է BBC-ն:


45-ամյա Վինսենթ Ուոլտերսը ձերբակալվել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում, որի միջազգային օդանավակայանում էլ աշխատելիս է եղել՝ Օսկար Ռիվերա անունով:


Ուոլտերսի ձերբակալությունը հաջողվել է մեքսիկացի իրավապաշտպանների և ԱՄՆ հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում:


Ուոլտերսը հեռախուզվում էր 1988թ.-ից՝ ամերիկյան Սան-Դիեգո քաղաքում մարդկանց առևանգման, սպանությունների, թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:


Նրան տեղափոխել են Մեխիկո քաղաք, որտեղ նաա սպասում է ԱՄՆ տեղափոխման որոշմանը: