Կայացել է Նիկոլա Սարկոզիի որդու համերգը Երևանում
Հուլիսի 14-ի երեկոյան Սիրահարների այգում համերգային ծրագրով հանդես եկավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեռը, նույն ինքը DJ MOSEY-ն։
Պիեռ Սարկոզին առաջին անգամ է Հայաստանում, և իր իսկ խոսքով հրաշալի տպավորություններ է ստացել մեր երկրից։
«Ես շատ հայ ընկերներ ունեմ։ Ֆրանսիայի համայնքը մեծ է, և նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են»,- ասել է Պիեռ Սարկոզին։









