Հորդառատ անձրևը Երևանի փողոցներում դժվարություններ է առաջացրել երթևեկության համար (տեսանյութ)

03:32 • 15.07.12

Երեկ երեկոյան տեղացած հորդ անձրևը Երևանի որոշ փողոցներում դժվարություններ է ստեղծել մեքենաների երթևեկության համար: «Չենք լռելու»-ի տեսախցիկը մի քանի կադր է ֆիքսել նշված իրավիճակից: Կարելի է ասել, որ եղանակը մի քանի ժամ չհամբերելով՝ երեկ երեկոյան «խաղաց իր Վարդավառը»: Ներկայացնում ենք տեսանյութը ստորև.