Կրստեր Ստալոնեի մարմինը հայտնաբերվել է մահվանից շուրջ մեկ շաբաթ անց
Սեյջ Ստալոնեի մարմինն ավելի քան 4 օր ընկած է եղել տանը, մինչ հուլիսի 13-ին հայտնաբերվելը:
Ոստիկանների տվյալներով՝ Լոս Անջելեսում գտնվող իր տանը Ստալոնեի մարմինը կարող էր մնացած լինել անգամ մեկ շաբաթ:
«Նրա սենյակում անասելի իրարանցում է եղել: Աղբ, ծխախոտի մնացորդներ, դատարկ շշեր: Բացի այդ սենյակում տարօրինակ հոտ է եղել»,-պատմել է ոստիկանության մի պաշտոնյա:
Աղբյուրի խոսքերով՝ կրտսեր Ստալոնեի մերձավորների խոսքերով՝ սենյակի վիճակը չի զարմացրել իրենց: Սեյջն այնտեղ ապրել էր ճգնավորի կյանքով՝ օրերով դուրս չգալով սենյակից:
Վերջին շաբաթվա ընթացքում նրա հետ ոչ ոք կապ չի հաստատել: Անգամ տան մաքրության աշխատակցուհին կարող էր հեշտությամբ չնկատել նրա մահը. աշխատանքի ընդունվելիս Սեյջը նրանից պահանջել էր չմտնել իր սենյակ և անգամ արգելել էր թակել սենյակի դուռը:
Հուլիսի 13-ին սպասուհին ստիպված է եղել խախտել այդ օրենքը և մտնել նրա սենյակ՝ Սեյջի մոր խնդրանքով, ով մի քանի օր շարունակ չէր կարողացել կապվել որդու հետ:
Հենց այդ ընթացքում էլ հայտնաբերվել է նրա մարմինը:
Ոստիկանության տվյալներով՝ Սիլվեստր Ստալոնեի որդին կարող էր մահացած լինել սրտի նոպայից կամ կաթվածից:
Լուրեր կային նաև այն մասին, որ մահը կարող էր վրա հասած լինել թմրանյութերի չարաշահումից:
Բռնության հետքեր նրա մարմնի վրա չեն եղել: Մահվանից առաջ նա որևէ գրություն չի թողել:
Ինքնասպանության և սպանության տարբերակները ոստիկանությունն այս պահին չի դիտարկում, սակայն կրտսեր Ստալոնեի հարազատները չեն հավատում, որ նա կարող է թմրանյութերի մեծ չափաբաժնից մահացած լինել:
«Մենք հանդիպել ենք երկու շաբաթ առաջ: Նա առողջ էր, երջանիկ և ապագայի համար պլաններ ունել: Մենք միասին ընթրեցինք և նա գերազանց տեսք ուներ և ուրախ էր: Ի դեպ, նա վաղուց թմրանյութեր չի օգտագործում»,-պատմել է ընկերը:









