Մեծ Բրիտանիայում 8-ամյա տղան կռվել է մորը սպանել ցանկացող հանցագործի հետ և փրկել մորը կյանքը
Մեծ Բրիտանիայում 8-ամյա տղան կռվել է մոր վրա հարձակված և նրան սպանել ցանկացող տղամարդու հետ և փրկել մոր կյանքը:
41-ամյա Ջեյմս Էդվին Ֆիրմինջերը դանակը պահել է կնոջ կոկորդին և փորձել է խեղդել նրան:
Երբ կինը գրեթե շնչահեղձ է եղել, նրա կրտսեր որդին վազել է խոհանոց, գլխով հարվածել տղամարդուն և պահանջել է բաց թողնել մորը: Ապա տղան վազել է և ոստիկանություն զանգահարել:
Տղամարդու դատավարության ընթացքում դատավոր Ջերեմի Ռիչարդսոնը գովել է տղայի քաջությունը:
Իսկ մայրը պատմել է, թե ինչպես է սարսափահար եղել, երբ հանցագործը դանակը դրել է իր կոկորդին: « Նա պատրաստվում էր կտրել կոկորդս: Նա ձեռքերը դրել էր պարանոցիս և խեղդդում էր ինձ: Ես չէի կարողանում շնչել: Ինձ գցել էր գետնին և ես տեսնում էի, թե ինչպես է նա իր ողջ ուժով փորձում խեղդել ինձ: Ես շարժում էի ոտքերս, սակայն չէի կարողանում ոչինչ անել»,-պատմել է մայրը:
Հանցագործը դադարեցրել է գործողությունը միայն տղայի միջամտությունից հետո, սակայն իրավական նկատառումներով անչափահաս տղայի անունը չի հրապարակվում:









