Հայաստանն այսօր նշում է Վարդավառը. Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` Գեղարքունիքի մարզից

15:44 • 15.07.12

Այսօր Հայաստանում ամենասիրված տոներից մեկն է` Վարդավառը: Այն ջրի օրհնության և իրար վրա ջուր ցանելու ավանդույթն է, որը քրիստոնեական շունչ է ստացել: Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
 

Վարդավառը մեծ շուքով նշվում է նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում, ինչին ներկա է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի