ԱՄՆ-ում 3-ամյա տղան սպանել է հորը նրա իսկ ատրճանակից
ԱՄՆ-ի Կոնտուկի նահանգի Սալեմ քաղաքում մի 3 տարեկան երեխա գտել է հոր լիցքավորված ատրճանակը և պատահաբար սպանել հորը, հայտնում է Associated Press գործակալությունը:
33-ամյա տղամարդը այստեղ է եկել հարևան Ինդիանա նահանգից, ընտանիքի հետ, իսկ ողբերգության պահին տանը եղել են նաև նրա կինն ու անչափահաս մի բարեկամ:
Փոքրիկը անկանոն կրակ է բացել և դատարկել ատրճանակի ողջ պարունակը: Ստացած ծանր վնասվածքներից տեղում մահացել է: Իրավապահները հետաքննություն են սկսել, սակայն նրանք հակված են տեղի ունեցածը դժբախտ պատահար որակել:









