Ալյասկայի քաղաքներից մեկում քաղաքապետի պաշտոնը 15 տարի զբաղեցնում է … կատուն

14:00 • 16.07.12

Ալյասկայի Թալկիթնա քաղաքի քաղաքապետի պաշտոնն արդեն 15 տարի զբաղեցնում է Սթաբզ անունով կատուն, ով համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետերից մեկը, գրում է Daily Mail-ը:

 

Սթաբզի շնորհիվ զբոսաշրջության ակտիվ կենտրոն դարձաձ Թալկիթնայի բնակիչների մեծամասնությունը 15 տարի առաջ ընտրություններում հավանության չի արժանացրել մարդ թեկնածուներից և ոչ մեկին` առաջարկելով այդ պաշտոնում ընտրել Սթաբզին:

 

Քաղաքապետը պաշտոնավարում է  կյանքի մեծ մասը` իր նստավայրը տեղափոխելով քաղաքի գլխավոր հանրախանութ, որտեղ նա սնվում է թարմ ծովախեցգետիններով: Զբոսաշրջիկների հոսքը դեպի հանրախանութ չի դադարում, քանի որ բոլորն էլ ցանկանում են տեսնել կատու-քաղաքապետին:

 

Սթաբզը ֆեյսբուքյան իր հաշիվ և մոտ 1000 ընկեր ունի, որոնցից 900-ը քաղաքի բնակիչներն են: