Եգիպտոսում Հիլարի Քլինթոնի վրա լոլիկներ և կոշիկներ են նետել (տեսանյութ)

09:52 • 16.07.12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եգիպտոս կատարած այցի ընթացքում սառը ընդունելության է արժանացել:


Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Ալեքսանդրիայում, որտեղ նա բացել է դեռևս 1993 թ-ին փակված ԱՄՆ-ի հյուպատոսարանը, պետքարտուղարի վրա լոլիկներ են նետել: 

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Քլինթոնին տեղափոխող շարասյունը սկսել է ընթացքոը հյուպատոսարանի շենքի մոտից:

Ոստիկանությանը չի հաջողվել հեռացնել ամբոխին, ովքեր դժգոհել են «ԱՄՆ-ի և «Մուսուլման եղբայրների» պատճառով Եգիպտոսի նախագահի պաշտոնում Մուհամմեդ Մուրսիի ընտրությունից: Նրանք Քլինթոնի ուղղությամբ լոլիկներ, կոշիկներ են նետել, իսկ մեկը կարողացել է ջրով լի շիշ «ուղարկել» Քլինթոնին տեղափոխող մեքենայի ուղղությամբ:


Ավելի ուշ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կնոջ ուղղությամբ եգիպտոսցիները սկսել են բղավել` «Մոնիկա, Մոնիկա»:


Ավելի ուշ պետքարտուղարությունից տեղեկացրել են, որ բողոքի ակցիայի ընթացքում ոչ ոք չի տուժել, չնայած լոլիկներից մեկը դիպել է Քլինթոնին ուղեկցող եգիպտացի պաշտոնյային: