Թեհրանում 2 օրում 87 սրճարան ու ռեստորան է փակվել`բարոյականության նկատառումներով

11:01 • 16.07.12

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ոստիկանությունը բարոյականության նկատառումներով վերջին 2 օրում 87 սրճարան և ռեստորան է փակել, որոնց «առկայությունը չի համապատասխանում իսլամական վարքուբարքին», հաղորդում է Reuters-ը:

«Այս հաստատությունները փակվել են, քանի որ դրանցում կանայք կարող էին ազատորեն նարգիլե ծխել, ինչն արգելված է հասարակական վայրերում»,- հայտարարել է Թեհրանի ոստիկանության սպա Ալիռեզա Մեհրաբին:

 

Սրճարանները, որոնք առաջարկում են անլար կապ, մատչելի սնունդ և տաք ըմպելիքներ, Իրանում հայտնվել են վերջին տարինների ընթացքում և դարձել երիտասարդության ժամանցի սիրելի վայրերը: Սակայն այս միտումը քննադատվել է պահպանողական իրանցիների կողմից, ովքեր դրանք անհամատեղելի են համարում իսլամի արժեքների հետ:

 

Բացի այդ, «բարոյականության ոստիկանության» աշխատակիցները ձերբակալել են մի քանի կանանց իսլամական դրես-կոդին համապատասխան հագնված չլինելու պատճառով: