Ֆրանսիայի ազգայնականները դատի են տվել Մադոննային
Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ երգչուհի Մադոննային` փարիզյան համերգներից մեկի ժամանակ ցուցադրված տեսանյութի պատճառով, գրում է BBC-ին:
Տեսանյութում, որը հեռարձակվել է համերգի ընթացքում մեծ էկրանի վրա, հայտնվել է կուսակցության ղեկավար Մարինե Լե Պենի պատկերը, որի վրա սվաստիկա է պատկերված եղել: Դրանից անմիջապես հետո էկրանին հայտնվել է մի մարդու դիմանկար, ով հիշեցնում էր Ադոլֆ Հիտլերին:
Ինչպես հայտարարել է «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն, նման համեմատությունը հրեշավոր է և անընդունելի»: Նրա խոսքերով` այդ տեսանյութը սադրանք է, իսկ երգչուհու նկատմամբ դատական կներկայացվի հաջորդ շաբաթ:









