Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Ճապոնիայի Կյուսյու կղզում արդեն չորս օր շարունակվող անձնրևների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել և անհետ կորել. տեղեկացրել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
Հուլիսի 11-ից 14 շարունակված անձրևների հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 26 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում:
Անձրևները նյութական լուրջ վնասներ են պատճառել, քանդվել են բազմաթիվ ճանապարհներ: Փրկարարները բնակիչներին մթերք և ջուր են հասցնում ուղղաթիռներով:
Հուներից դուրս եկած գետերը բազմաթիվ տներ են ջրի տակ թողել: Այսօր արդեն բնակիչները փորձում են ջրի բերած աղբից մաքրել տները:
Ճապոնիայի այս կղզում տեղումներն սկսվել են դեռևս հուլիսի սկզբից: Այժմ չի բացառվում, որ անգամ թույլ անձրևները կարող են լուրջ վնասներ հասցնել տուժած բնակավայրերին:









