ՄԱԿ-ը կուսումնասիրի Մարդու իրավունքները Հայաստանում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով` այսօր՝ հուլիսի 16-ին և երեքշաբթի՝ հուլիսի 17-ին: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների:
Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:
Հուլիսի 16-ին և17-ին կայանալիք հանդիպումներին կմասնակցեն 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն. հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:
Հարցերի այն շրջանակը, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան երկխոսության առարկա, կարելի է գտնել՝ այցելելով այստեղ։
ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց՝ մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Զեկույցներ են ուղարկել նաև մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ։
Մարդու իրավունքների հանձնաժողովի Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները հասանելի կլինեն հուլիսի 27-ին` ուրբաթ օրը, այստեղ, որից հետո հանձնաժողովի անդամների հետ հնարավոր կլինի հարցազրույցներ կազմակերպել:









