«Ամենափնտրված նացիստ հանցագործը» հայտնաբերվել է Բուդապեշտում

09:44 • 16.07.12

«Ամենափնտրված նացիստական հանցագործը»` հեռակա կարգով մահվան դատապարտված 97-ամյա հունգարացի Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, հանգիստ բնակվում է Բուդապեշտում, գրում է բրիտանական Sun պարբերականը:


Հոլոքոսթի պատմության հետազոտմամբ զբաղվող Սիմոն Վիզենտալի անվան կենտրոնի տեղեկություններով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Չիժիկ-Չատարին զբաղեցրել է ոստիկանության պետի պաշտոնը Սլովակիայի Կասսա քաղաքում (ներկայիս` Կոշիցե):


Հաղորդվում է, որ նա մասնակցել է առնվազն 15.7000 հրեաների սպանության: Ըստ  առկա փաստաթղթերի` այդ մարդը հաճույք է ստացել կանանց ճիպոտով ծեծելուց, բանտարկյալներին ստիպել է ձեռքերով փորել չոր հողը, մասնակցել է այլ դաժանությունների:


Պատերազմի ավարտից հետո Չեխոսլովակիայի ռազմական դատարանը նրան դատապարտել է մահապատժի, սակայն Չիժիկ-Չատարիին հաջողվել է տեղափոխվել Կանադա` այլ անունով, որտեղ սկսել է զբաղվել արվեստի գործերի վաճառքով: 1997 թ-ին կանադական իշխանություններն իմացել են ճշմարտությունը և զրկել են նրան քաղաքականությունից: Սակայն հունգարացուն դարձյալ հաջողվել է թաքնվել:


Վերջերս բրիտանական The Sun-ի լրագրողները բացահայտել են, որ նա բնակվում է Բուդապեշտի իր երկհարկանի մի առանձատանը:

Երբ լրագրողներն այցելել են նրա տուն և հարցեր տվել սպանությունների մասին, հունգարացին պատասխանել է, որ ինքը ոչինչ չի արել և չի ցանկանում քննարկել դա: