Ռուսասատում նորածինը ողջ է մնացել 2 օր անտառում անցկացնելուց հետո

15:51 • 16.07.12

ՌԴ Վլադիմիրի շրջանում Նիկոլայ Գ.-ն անտառում սունկ հանավելիս գտել է կտորի մեջ փաթաթված 2-3 շաբաթական նորածնի, գրում է LifeNews-ը:

 

Լացի կամաց ձայն լսելով `տղամարդը սկզբում մտածել է, թե դա կատվի ձագ է և ուշադրություն չի դարձրել: Սակայն մի քանի անգամ կրկին ձայնը լսելուց հետո մոտեցել է թփերին և դրանց տակ հայտանբերել նորածնին, ով անչափ հյուծված է եղել և գրեթե մահամերձ: Նիկոլայն անմիջապես շտապօգնություն և ոստիկանություն է կանչել, և երեխային հոսպիտալացրել են:

«Զարմանալի է, թե ինչպես է երեխային հաջողվել 2 օր անտառում մնալուց հետո ողջ մնալ և սովամահ չլինել կամ վայրի գազանների զոհ չդառնալ: Ըստ մեր ենթադրությունների` նորածնին այստեղ է թողել նրա իսկ մայրը, ում մենք այժմ փնտրում ենք»,- պատմել է ոստիկաններից մեկը:

 

Ներկայում բժիշկները նործանի առողջական վիճակը կայուն ծանր են գնահատում: