Հյուսիսային Կորեայում ձերբակալվել են առաջնորդների արձանները ոչնչացնող «ահաբեկիչները»

15:28 • 16.07.12

Հյուսիսային Կորեան մեղադրել է Հրավային Կորեային և ԱՄՆ-ին երկիր դավաճաններ ուղարկելու մեջ, որոնց նպատակն է եղել ոչնչացնել նախկին առաջնորդների արձանները, գրում է Lenta.ru-ն:

 

Ուղարկված «գործակալները», որոնց հյուսիսկորեկան լրատվամիջոցները «ահաբեկիչներ» են որակել ձերբակալվել են մի քանի օր առաջ, սակայն դեռևս հայտնի չէ, թե «ահաբեկիչներին» հաջողվե՞լ է արդյոք որևէ մի արձան վնասել:

Տարածած տեղեկություններում նաև նշվում է, որ «ահաբեկիչները» ծագումով հյուսիսկորեացիներ են, որոնք ժամանակին փախել են Հարավային Կորեա և որ ԱՄՆ-ը նրանց գումար է վճարել է սաբոտաժ իրականցնելու համար:

 

«Թշնամական և ոչ մի ուժ չի կարող խախտել Հյուսիսային Կորեայի միասնությունը, նույնիսկ եթե աշխարհը շուռ գա ու երկինքը փլուզվի»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրությունում: