Նյու Յորքում «խելացի տունը» քիչ է մնացել սպանի իր տերերին (տեսանյութ)
Ամերիկյան «խելացի տունը» քիչ է մնացել սպանի իր տերերին` Ուոլթեր և Ջեսիկա Դեյլիսներին, ովքեր պարզապես փորձել են իրենց ընտանեկան կյանքը բազմազան դարձնել` էրոտիկ խաղերով:
Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերին` Նյու Յորքում, երբ Ջեսիկան որոշել է «զարմացնել» ամուսնուն` գնելով դիմակ, ձեռնաշղթաներ, ճիպոտ և այլ անհրաժեշտ իրեր:
Սակայն հենց Ջեսիկան հագել է սև դիմակը, «խելացի տան» անվտանգության համակարգը, տեսախցիկներից ստացած տվյալների հիման վրա նրան հանցագործի տեղ է դրել և «անվտանգության միջոցառումներ» ձեռնարկել: Սենյակում քնեցնող գազ է տարածվել, միացել է անվտանգության տեսաձայնային ահազանգման համակարգը, ոստիկանություն է կանչվել:
Երբ ոստիկանները հասել են, Ուոլթերն ու Ջեսիկան անգիտակից վիճակում են եղել: Նրանց հաջողվել է ուշքի բերել միայն հիվանդանոցում: Պարզվել է, սակայն, որ օրգանիզմը կարող էր և չհաղթահարել «Խելացի տան» իրականացրած «միջոցառման» հետևանքները: Ընտանեկան զույգի առողջական վիճակն այժմ բավարար է: Սկսվել է հետաքննություն` միջադեպի պատճառները պարզելու համար:
Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել համակարգը տեղադրող ընկերության անփութության պատճառով, որը համապատասխան փորձարկումները չի կատարել:









