Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 25 բենզատար է ոչնչացվել, կան սպանվածներ

23:12 • 16.07.12

Այսօր ՆԱՏՕ-ի համար նախատեսված վառելիքով բեռնված ավելի քան 25 մեքենա է այրվել աֆղանական Վարդակ մարզում, հաղորդում է իրանական «Փրես-ՏՎ» հեռուստաալիքը` հղում կատարելով աֆղանական թալիբների ներկայացուցիչ Զաբիբուլա Մոջահեդին:

 

Նրա խոսքով, գրոհայինները ոչնչացրել են 25 վառելիքատար ավտոմեքենա, ինչպես նաև մի քանի վարորդ և պահակ են սպանել:

 

Հարձակումը իրականացվել է Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան բեռների տարանցման վերականգնման որոշումից մի քանի օր անց: Որոշումը երկու երկրների սահմանամերձ բնակչության շրջանում մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել: