Լեհաստանում ավերիչ տորնադո է գրանցվել. 1 զոհ (տեսանյութ)
Լեհաստանի հյուսիսային երկու մարզերում տորնադո է մոլեգնել և լուրջ ավերածություններ պատճառել ու դարձել մեկ մարդու մահվան պատճառ:
Ավելի քան 400 հեկտար անտառածածկ տարածք է վնասվել զբոսաշրջիկների սիրելի վայր «Տուխոլսկի բոր» ազգային պարկում: Վնասվել են նաև էլեկտրահաղորդակցման լարեր, հայտնում է BBC-ն:
60-ամյա մի տղամարդ մահացել` մնալով տորնադոյի հետևանքով փլուզված շինության փլատակների տակ. ավելի քան 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ տորնադոները նորույթ չեն Լեհաստանի համար, սակայն այս ամառ սովորականից շատ են տեղի ունենում, և օդերևութաբանների կանխատեսումներով դրանք դեռ շարունակվելու են:









