Սաուդյան Արաբիան և ՄԱԷ-ն Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարեր են գործարկել
Միացյալ Արաբական Էմիրությունները նոր խողովակաշար են գործարկել, որը հնարավորություն է տալիս նավթի առաքումը կազմակերպել շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտնում է բրիտանական The Financial Times-ը:
Առաջին` 370 կմ-անոց խողովակը Աբու-Դաբիի նավթային ենթակառուցվածքները կապում է երկրի արևելյան Էլ-Ֆուջեյրա նավահանգստի հետ, որը գտնվում է Օմանի ծոցի ափին: Այն կարող է բավարարել երկրի նավթային արտահանման մոտ 65%-ը` ունենալով օրեկան 1,5 մլն բարել թողունակություն:
Փորձագետների պնդմամբ, Հորմուզի նեղուցը շրջանցող ենթակառուցվածքների գործարկումը հնարավորություն կտա նվազեցնել կախումը նեղուցով իրականացվող արտահանումներից:
Սաուդյան Արաբիան իր հերթին, արդիականացրել է երկրի Արևելյան մարզն ու Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու տերմինալն իրար կապող խողովակաշարը, որն ունի օրեկան մինչև 2 մլն բարել թողունակություն:
«Մենք ցանկանում ենք պատրաստ լինել: Խողովակաշարը մեզ ճկունություն է տալի»,- հայտնել են Սաուդյան թագավորությաննավթի նախարարությունում:
Պետք է նշել, նաև, որ Սաուդյան Արաբիան ունի մի քանի այլ խողովակաշար, որոնք թույլ են տալիս նավթ առաքել Հորմուզի նեղուցի շրջանցմամբ:
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հանձնաժողովը Հորմուզի նեղուցի փակման մասին օրինագիծ է մշակել, որով պատրաստվում է պատասխանել Արևմուտքի` օր-օրի խստացվող պատժամիջոցներին:









