Ռուսաստանում տղամարդը փրկվել է` կրակի մեջ թողնելով կնոջն ու երեխաներին
Ռուսաստանի Վոլոգդայի մարզում մի առանձնատանը հրդեհ է բռնկվել, իսկ ընտանիքի հայրը, փրկելով սեփական կյանքը, դուրս է եկել, այրվող տանը թողնելով կնոջն ու երեք երեխաներին:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, նրա 32-ամյա կինը, 12-ամյա դուստրն ու 8 և 6 տարեկան երկու որդիները մահացել են հրդեհի հետևանքով:
36-ամյա հայրը` Ալբերտ Կ-ն զգալով ծխի հոտը դուրս է պրծել տնից և խնդրել է հրշեջ ծառայություն կանչել: Նա սկզբում չի փորձել մտնել այրվող տունը` ընտանիքին փրկելու համար, իսկ հետո արդեն ուշ է եղել. կրակը փակել է տան մուտքը և արագ տարածվել ողջ շինությունում: Մինչև հրշեջների ժամանելն ընտանիքի հայրը պտտվել է տան շրջակայքում և միայն նրանց գալուց հետո տեղեկացրել, որ իր կինը ու երեխաները դեռ տանն են:
Հրշեջների ժամանելուց 25 րոպե անց նրանց հաջողվել է տեղայնացնել կրակն ու մարել: Հրդեհը մարելուց հետո փրկարարները տանը 4 մարմին են գտել:
Ալբերտը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, և երբ բժիշկները թույլ տան հարցաքննել նրան, պարզ կլինի, թե ինչու է նա կրակի մեջ թողել ընտանիքի անդամներին:









