Anonymous-ը Արկտիկայի փրկությամբ զբաղվելով գրոհել է ռուսական «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ» ընկերությունները
Anonymous հաքերական շարժման անդամները Արկտիկայի փրկության համար իրականացվող #OpSaveTheArctic ակցիայի շրջանակներում հրապարակել են «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ», ինչպես նաև Shell, Exxon և BP ընկերությունների կայքերից օգտվողների անձնական տվյալները:
Հաքերները ավեի քան 700 էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ էին տեղադրել Pastebin ծառայությունում: Մի քանի տասնյակ հասցե և գաղտնաբառ վերաբերում էին @gazprom.ru և @rosneft.ru տիրույթին:
Նման գրոհներով Anonymous իր աջակցությունն է ցուցաբերել Save The Arctic միջոցառմանը, որn անցկացնում է միջազգային բնապահպանական Greenpeace կազմակերպությունը:
Կազմակերպության կայքում ասվում է, որ Արկտիկայում նավթի այրումը տարածաշրջանում սառույցների հալոցքի հիմնական պատճառն է:
Հյուսիսային բևեռի շուրջ արգելոցի ստեղծմանը կողմ պետիցիային (խնդրագիր) ավելի քան 873 հազար մարդ է իր աջակցությունը հայտնել` թիրախը միլիոն ստորագրություն է:









